Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Փարավոն Միրզոյանի համոզմամբ` Աքսենտովիչը երազել է մի օր անհատական ցուցահանդես ունենալ ազատ Հայաստանում

Փարավոն Միրզոյանի համոզմամբ` Աքսենտովիչը երազել է մի օր անհատական ցուցահանդես ունենալ ազատ Հայաստանում
06.10.2014 | 16:23

Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում հունիսի 18-ին բացվել էր Հովհաննես Այվազովսկու և Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը ՀՀ և Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը Սոպոտում երկորդն է Լեհաստանի պատմության մեջ, առաջինը տեղի է ունեցել 1875-ին ծովանկարչի կենդանության օրոք:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց, որ մշակութային երկրորդ խոշոր միջոցառումը հյուրընկալում է Հայաստանի ազգային պատկերասրահը, Թեոդոր Աքսենտովիչի խոշոր կտավները, տասնամյակների աշխատանքային հարուստ ժողովածուն հնարավորություն կտան հայ արվեստասերներին ծանոթանալու մեր հայրենակցի, նաև Լեհաստանի մեծ զավակի արվեստին:

Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի համոզմամբ` Աքսենտովիչը երազել է մի օր անհատական ցուցահանդես ունենալ ազատ Հայաստանում, նրա խոսքով, սույն ցուցահանդեսի արժեքն այն է, որ երկու հայ համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներ համատեղ ներկայացվել են աշխարհին, որպես մեծագույն արվեստագետներ, որոնք մեծ ներդրում են ունեցել համաշխարհային արվեստում, լեհական և ռուսական կերպարվեստում:

Սոպոտ քաղաքի փոխքաղաքապետ Յոհաննա Չիխոդսկան ասաց, որ բացառիկ ցուցահանդես է սպասվում. երկու մեծ նկարիչները հայազգի ծագում ունեն, բայց նաև շատ տարբեր են: Փոխքաղաքապետը նշեց, որ, գեղարվեստական արժեքից զատ, ցուցահանդեսը նաև կարևոր քաղաքական նշանակություն ունի:
Հայաստանի ազգային պատկերասրահում ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը: Ցուցահանդեսը իրականացվում է Լեհաստանի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Կներկայացվի շուրջ 45 աշխատանք: Աքսենտովիչը հայտնի է որպես դիմանկարիչ։ Պատկերել է ժանրային տեսարաններ գուցուլների կյանքից։ Նկարիչը անդրադարձել է նաև հայկական թեմաներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ

袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要/1398410141">ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ